Կարկուտը մեծ վնասներ է պատճառել

Կարկուտը մեծ վնասներ է պատճառել
Երեկ, 15:30-ի սահմաններում, ուժեղ կարկտահարություն է տեղացել Լոռու մարզի Ատեփանավան քաղաքում եւ հարակից մի քանի գյուղերում: Շուրջ 10 րոպե տեղացած կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Ստեփանավանի բանջարաբոստանային կուլտուրաներին: Ծառերից թափվել են դեռևս չհասած մրգերը:



Բնակիչները մեր թղթակցին պատմել են, որ թեեւ սա այս տարի առաջին կարկտահարության դեպքն էր, սակայն հիմնովին ավիրել է ամեն ինչ:



Կարկուտի և ուժեղ քամու հետեւանքով Ստեփանավանում ծառերի ճյուղեր են պոկվել եւ ընկել մեքենաներից մեկի վրա, ինչի հետևանքով մեքենան վնասվել է, սակայն բարեբախտաբար վարորդը չի տուժել:



Մանրամասները՝ «Հրապարակի» վաղվա համարում: