Ծնունդին հրավիրել է 15 հազար մարդու

Ծնունդին հրավիրել է 15 հազար մարդու
Գերմանիայի Համբուրգ քաղաքի բնակիչն անզգուշաբար իր ծննդյան խնջույքին է հրավիրել «facebook» սոցիալական ցանցի 15 հազար օգտատերերի (user): Արդյունքում 16-ամյա աղջկա տան դիմաց են հավաքվել հարյուրավոր մարդիկ` նվերներով ու ծաղիկներով: Բազմությունը երգել է հոբելյարի համար:



«Այստեղ այնքան ուրախ է, թեեւ մենք չենք ճանաչում միմյանց, բայց շատ հաճելի է»,- խնջույքի ընթացքում գրել է «facebook»-ի օգտատերերից մեկը: Սակայն հազարավոր հյուրերի հրավիրած աղջիկը դուրս չի եկել նրանց մոտ, իսկ նրա ծնողները ոստիկանություն են զանգահարել: Բայց հյուրերին դա չի վախեցրել, նրանք փողոցում նշել են աղջկա ծնունդը մինչեւ ուշ գիշեր:



Այնուամենայնիվ, հյուրերից մի քանիսը, ովքեր աչքի են ընկել առանձնակի ակտիվությամբ, հայտնվել են ոստիկանական բաժանմունքում: