90-ամյա կրիան մայր է դարձել

90-ամյա կրիան մայր է դարձել
Ավստրալիայի «Taronga Western Plains» կենդանաբանական այգում պահվող 90-ամյա կրիան զարմացրել է բոլորին: «T3» մականունը կրող կրիան օրերս լույս աշխարհ է բերել իր առաջին ծագուկին, որի երկարությունը ընդամենը 8 սմ է, իսկ քաշը` 95 գրամ:



Երբ փոքրիկը մեծանա, նրա երկարությունը կկազմի 180 սմ, իսկ քաշը` 250 կգ: Կենդանաբանական այգու աշխատակիցները կատակում են, թե «T3» կրիան միայն 90 տարեկանում է մայրացել, քանի որ այսքան ժամանակ հարմար զուգընկերոջ է սպասել:



Նշենք, որ էգ կրիաները բեղմնավորմանը պատրաստ են լինում դեռեւս 14-15 տարեկանում: