Պատճառը փաստաթղթերն են

Պատճառը փաստաթղթերն են
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադն անպայման կայցելի Հայաստան, երբ պատրաստ կլինեն այն փաստաթղթերը, որոնք պետք է կողմերն ստորագրեն Երեւանում: Ի տարբերություն Հայաստանի նախագահի մամուլի ծառայության, Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հրապարակել է Իրանի նախագահի այցելության հետաձգման պատճառները:



Նա, սակայն, չի նշել, թե խոսքը որ փաստաթղթերի մասին է, եւ չի հստակեցրել Ահմադինեջադի այցելության օրը: «Իրանի եւ Հայաստանի միջեւ հաստատված են բարեկամական բարեխիղճ հարաբերություններ: Իշխանության ներկայացուցիչները գտնվում են մշտական կոնտակտի մեջ»,- հայտարարել է Ռամին Մեհմանպարաստը: