Բռնցքամարտիկին ձերբակալել են մենամարտից հետո

Բռնցքամարտիկին ձերբակալել են մենամարտից հետո
Հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Չեպանգ Մոխալեին ձերբակալել են հերթական մենամարտից անմիջապես հետո: 31-ամյա մարզիկը հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության 79 կգ քաշային կարգում չեմպիոնի համար տարվող մենամարտում, սակայն չի հասցրել տոնել իր հաղթանակը:



Կեմպտոն-Պարկ քաղաքի ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են գողացված բջջային հեռախոս: Մրցույթի կազմակերպիչները ապշած են իրադարձությունների նման ընթացքից:



Ոստիկանությունը մինչ մենամարտի սկսվելը տեղեկություններ է ունեցել, որ Մոխալեի մոտ է գտնվում օրեր առաջ գողացված բջջային հեռախոսը, սակայն մարզիկին չեն հասցրել բերման ենթարկել ժամանակին:



Ոստիկանության աշխատակիցները դիտել են ողջ մենամարտը, որի ավարտից հետո միայն մոտեցել են մարզիկին եւ զննել նրա իրերը, որտեղից էլ հայտնաբերվել է գողոնը: