Ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը վերակազմավորվում է

Ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը վերակազմավորվում է
Ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը, որը կազմալուծվեց, երբ բացահայտվեց այդ խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի «նախասիրությունն» անչափահաս տղաների նկատմամբ, ու նրան մանկապղծության մեղադրանք առաջադրվեց,  առաջիկա օրերին կվերակազմավորվի:



Ասում են` խորհրդի անդամներն ընտրվելու են նոր ստանդարտներով, անդամների կենսագրությունների մանրակրկիտ ուսումնասիրմամբ: Խորհրդի նախկին նախագահ Ֆելիքս Բախչինյանը, ով հասցրել էր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին Ֆրիտյոֆ Նանսենի անվան մեդալ տալ, այլեւս չի լինի, որոշ նախկին անդամներ՝ եւս:



Սակայն նոր անդամների անունները գաղտնի են պահվում: