Տ. Արզաքանցյանի հայցը մասնակի բավարարվեց

Տ. Արզաքանցյանի հայցը մասնակի բավարարվեց
Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր հրապարակվեց «Տիգրան Արզաքանցյանն ընդդեմ «Երկիր» օրաթերթի» դատական վճիռը։ Դատարանը մասնակի բավարարեց պատգամավորի հայցն ընդդեմ «Երկիր»-ի: «Երկիր» օրաթերթը պարտավորվել է Տ. Արզաքանցյանին վճարել 200 հազար դրամ, ինչպես նաեւ 80 հազար դրամ փաստաբանական ծախսերի եւ 8 հազար դրամ՝ դատական ծախսերի համար։



Մնացած մասով պատգամավորի հայցը դատարանը մերժեց՝ անհիմն լինելու հիմքով։



Հարկ է նշել, որ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը 3 միլիոն 568 հազար դրամ էր պահանջում օրաթերթի հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» խորագրի ներքո զետեղված հրապարակմամբ իրեն վիրավորելու և զրպարտության հետևանքով իրեն հասցված վնասի փոխհատուցման համար: