Գետն ընկած երեխային դեռ չեն գտել

Գետն ընկած երեխային դեռ չեն գտել
Երեկ, ժամը 15:47-ին, Ստեփանավանի հրշեջ փրկարար ջոկատում ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գետն է ընկել Լոռու մարզի Ամրակից գյուղի բնակիչ, 1999թ. ծնված Մանվել Մարգարյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է մեր թղթակիցը,  փրկարարները երեկվանից դուրս են եկել որոնողա-փնտրողական աշխատանքների, սակայն դեռ որևէ նորություն չկա:



Մեր թղթակցին հաջողվել է պարզել, որ երեխան ընկերների հետ անցելիս է եղել գետի վրայի խողովակի վրայով, սակայն ընկել է ջուրը, և գետը նրան քշել-տարել է:



Այս պահին գետը շատ ջրառատ է, ինչը դժվարացնում է փրկարարների աշխատանքը: Աշխատանքը ղեկավարում է Լոռու փրկարարական ջոկատի ղեկավար Արմեն Առաքելյանը: