Անտոկոս վարկեր՝ ուղղված խաղողագործության զարգացմանը

Անտոկոս վարկեր՝ ուղղված խաղողագործության զարգացմանը
«Great Valley»-ն շուտով կհայտարարի հայ գյուղացիական տնտեսություններին ներկա տարվա բերքի համար անտոկոս վարկեր հատկացնելու մասին, որի նպատակն է հայրենական խաղողագործության զարգացումը: Վարկային միջոցները հիմնականում կուղղվեն պարարտանյութերի, դիզվառելիքի ձեռքբերմանը, գյուղտեխնիկայի եւ փոխադրամիջոցների վերանորոգմանն ու վարձակալությանը: Ընկերությունը հայտարարում է, որ մինչեւ մայիսի վերջը վճարել է 2010թ. խաղողի բերքի գնումների համար եւ ներկայումս գյուղացիական տնտեսություններին պարտքեր չունի: