Դուռը չբացել անծանոթ մարդկանց առաջ

Դուռը չբացել անծանոթ մարդկանց առաջ
Վերջին օրերին մայրաքաղաքում լուրեր են շրջում, որ որոշ մարդիկ, ներկայանալով որպես համատիրությունների աշխատակիցներ, մուտք են գործում բնակարաններ եւ գողություն անում: Տեղամասային ոստիկանները շրջում են համայնքներով եւ զգուշացնում բնակիչներին՝ դուռը չբացել անծանոթ մարդկանց առաջ:



Ոստիկանության լրատվականից չհերքեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ նման գողությունների մի քանի դեպքեր եղել են, սակայն համատարած բնույթ չեն կրում: Ոստիկանությունից փոխանցեցին, որ քաղաքացիներին զգուշացնելով՝ իրենք պրոֆիլակտիկ-կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկում, եւ չբացառեցին, որ խուճապի առիթ հենց դա է տվել: