Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր
Առնվազն 10 մարդ զոհվել է, մոտ 20-ը տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել Թուրքիայում տեղի ունեցած ավտոպատահարի արդյունքում: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` չորեքշաբթի առավոտյան Ստամբուլից Տրապիզոն ուղեւորվող ավտոբուսը բախվել է ճանապարհի  ցուցանակներից մեկին, շրջվել եւ այրվել է:



Ուղեւորներից 8-ը տեղում մահացել  են, մյուսներին հաջողվել է տեղափոխել  հիվանդանոց, որտեղ մահացել են եւս 2-ը: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` վիրավորներից շատերը գտնվում են ծանր վիճակում:



Դեռեւս չկա տեղեկատվություն  այն մասին, թե որ երկրի քաղաքացիներ  են գտնվել ավտոբուսում, միայն հայտնի է ուղեւորների ընդհանուր թիվը` 40: Կատարվում է նախաքննություն ավտոպատահարի պատճառը պարզելու համար: Նախնական վարկածի  համաձայն` հնարավոր է, որ վարորդը քնել է ճանապարհին: