Գյուղացիներին բենզի՞ն են բաժանել

Գյուղացիներին բենզի՞ն են բաժանել
Վերջերս տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Մարդիկ բերքի որեւէ ակնկալիք այլեւս չունեն եւ սպասում են, որ որեւէ կերպ կփոխհատուցվի իրենց վնասը: Մեր տեղեկություններով՝ օրերս Արմավիրի մարզի որոշ գյուղերի բնակիչների, որպես փոխհատուցում, 10 լիտր բենզին է բաժանվել:



Այդ «փոխհատուցումը» կրած վնասի համեմատ այնքան նվաստացուցիչ է, որ գյուղացիները վրդովված արձագանքել են. «Էս լրիվ հերիք ա, որ լցնենք մեր վրա՝ վառվենք-պրծնենք»: Գյուղացիները գտնում են, որ ավելի նախընտրելի կլիներ ոչինչ չտային, քան այդպես ծաղրեին իրենց: