Իրան-Արեւմուտք հակամարտությունը եւ Հայաստանը
Իրանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածությունը թեժացել է վերջին օրերին: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 երկրները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ճապոնիա) եւ Գերմանիան հայտարարություն են տարածել այն մասին, թե ինչու Իրանի հետ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվում:
Վեցնյակը հայտարարում է, թե Թեհրանը պատրաստ չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ առանց նախապայմանների: Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Միացյալ Նահանգները նոր սանկցիաներ են ընդունել իրանական կառույցների նկատմամբ:
Իսկ օրեր առաջ Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել էր Սիրիայի ներքին գործերին միջամտելու մեջ, որին հաջորդել էր Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցչին ուղղված Թեհրանի բողոքի նոտան: Իսկ ԱՄՆ ներկայացուցիչը մեկնել էր Ճապոնիա եւ Հարավային Կորեա` Իրանի դեմ նոր սանկցիաներ ընդունելու հարցը քննարկելու համար: Դժվար է նշել Իրան-ԱՄՆ հակամարտության առաջացման հստակ ժամանակահատվածը:
Կողմերի միջեւ հարաբերություններն ակնհայտ սրվեցին առնվազն 2003 թվականից, երբ ԱՄՆ-ն, եվրոպական երկրները եւ Ճապոնիան բացահայտորեն սկսեցին խոսել Իրանի կողմից միջուկային զենք պատրաստելու մտադրության մասին: Հետագայում այդ երկրներին միացավ նաեւ Ռուսաստանը:
Իրանն ու ԱՄՆ-ն լուրջ առիթներ ունեն միմյանց չվստահելու համար: Իրանը չի մոռանում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված պետական հեղաշրջումը, որի արդյունքում 1953 թվականին վարչապետ Մոհամմեդ Մոսադիքը կորցրեց իշխանությունը:
ԱՄՆ-ն իր հերթին վերջին տասնամյակներում Իրանին դասում է այն պետությունների շարքը, որոնք աջակցում են միջազգային ահաբեկչությունները, խախտում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, փորձում են միջուկային զենք արտադրել` այդպիսով խախտելով մի շարք միջազգային հիմնարար կոնվենցիաներ:
Հակամարտության ողջ ընթացքում Իրանն ու ԱՄՆ-ն ժամանակ առ ժամանակ փորձել են կարգավորել իրենց հարաբերությունները, սակայն այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: 1980-ականների վերջի ռազմական բախումից հետո ԱՄՆ-ն սկսեց պայքարել Իրանի դեմ կիրառվող սանկցիաների միջոցով:
Իրանի նկատմամբ տնտեսական սանկցիաները սկսել են կիրառվել դեռ 1979 թվականից (երբ իշխանության եկան ոչ ամերիկամետ ուժերը) եւ շարունակվում են մինչ օրս: Ամերիկյան ընկերություններին արգելված է բիզնեսով զբաղվել Իրանում: 1995 թվականից ԱՄՆ-ն ապրանքներ չի գնում եւ ծառայություններ չի ընդունում այն կազմակերպություններից, որոնք համագործակցում են Իրանի հետ:
ԱՄՆ-ն խոչընդոտում է Իրանով անցնող միջազգային նավթատարների եւ գազատարների կառուցմանը, այլ երկրների կողմից ֆինանսական ներդրումները (օրինակ 1994 թվականին Ճապոնիան հրաժարվեց խոշոր վարկ տրամադրել Իրանին, թեեւ կանխավ ձեռք էր բերվել համաձայնություն): 2002 թվականին ԱՄՆ-ն թույլ չտվեց, որ Իրանն անդամակցի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, միայն 2005-ին Իրանին հաջողվեց կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալ:
Այս ամենը բավականին լուրջ հարված է հասցրել Իրանի տնտեսությանը, քանի որ 1950-78 թվականներին ԱՄՆ-ն էր Իրանի գլխավոր առեւտրային գործընկերը: Սակայն միայն ԱՄՆ-ն չէ Իրանի նկատմամբ սանկցիաներ կիրառում: Տարիներ շարունակ լրատվական քարոզչության եւ Սպիտակ տակ կողմից ճնշումների շնորհիվ Իրանի դեմ սանկցիաներ ընդունեցին նաեւ այլ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անվտանգության խորհուրդը 2006-2010 թվականներին Իրանի նկատմամբ խիստ սանկցիաներ նախատեսող 4 բանաձեւ է ընդունել` ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Իրանի դեմ կիրառվող սանկցիաներին են միացել Եվրոպական Միությունը, Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Իսրայելը:
Վերջին ամիսներին Իրանի եւ մահմեդական այլ երկրների շուրջ ծավալվող իրադարձություններին հետեւելով` կարելի է ենթադրել, որ Արեւմուտքը, հատկապես Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան հող են նախապատրաստում Իրանում կամ հեղափոխություն իրականացնելու, կամ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի զինված ուժերն Իրանի դեմ դուրս բերելու համար: Վերջին սցենարի իրագործման դեպքում բավականին դժվար կացության մեջ կարող է հայտնել Հայաստանը, քանի որ այս պահի դրությամբ Իրանը մեր ամենահուսալի հարեւանն է եւ միակն է տարածաշրջանում, որի շահերը մասամբ համընկնում են հայկական շահերի հետ:
Պաշտոնական Երեւանին դեռեւս հաջողվում է հավասարակշռություն պահել Արեւմուտքի եւ Իրանի միջեւ, սակայն իրավիճակն ավելի կսրվի, եթե այդ հակամարտությունը վերածվի ռազմական բախման: Իրան-Արեւմուտք հակամարտության խորացումը չի կարող ազդեցություն չունենալ Արցախի խնդրի վրա, քանի որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում թե Արեւմուտքը, թե Իրանը ակնկալելու են Հայաստանի կողմից որեւէ աջակցություն:
Մինչ Երեւանը կփորձի պահպանել հավասարակշռությունը կողմերի միջեւ, Ադրբեջանն առանց վարանելու հակաիրանական դիրքորոշում կորդեգրի: Բաքվի ու Թեհրանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ Ադրբեջանի անկախացումից հետո, քանի որ Ալիեւ կրտսերը եւս վախենում է Իրանի կրոնական ազդեցությունից:
Հայաստանի իրանամետ կամ չեզոք եւ Ադրբեջանի արեւմտամետ դիրքորոշումը Միացյալ Նահանգներին կտրամադրի արցախյան հակամարտությանը ադրբեջանանպաստ լուծում գտնելուն: Այս դեպքում որպես արգելակող ուժ կարող է հանդես գալ Ռուսաստանը, իսկ դա կնշանակի, որ Իրան-Արեւմուտք ռազմական բախման դեպքում Հայաստանը դեռ երկար կմնա Մոսկվայի ազդեցության տակ:

Կարծիքներ