Արարատ Զուրաբյանն ու Հրաչ Հակոբյանը դուրս են գալիս ՀՀՇ-ից

Արարատ Զուրաբյանն ու Հրաչ Հակոբյանը դուրս են գալիս ՀՀՇ-ից
Երեկ չնայած ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, սակայն մենք տեղեկացանք, որ դա այդպես չէ: Երեկ ՀՀՇ վարչության 2 անդամներ՝ Արարատ Զուրաբյանն ու Հրաչ Հակոբյանը, դիմումներ են ուղարկել, որտեղ հայտարարել են ՀՀՇ-ից դուրս գալու մասին:



Նրանք, ամենայն հավանականությամբ, կանդամագրվեն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, որի նախագահն է ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը:



Ի դեպ, կուսակցության գրանցման, ավելի ճիշտ՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցության անվանափոխության մասին դիմումն օրեր առաջ ներկայացվել է արդարադատության նախարարություն, եւ ենթադրվում է, որ մոտ օրերս պաշտոնապես կհաստատվի: