Ոչ միայն համացանցում

Ոչ միայն համացանցում
ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը, պարզվում է՝ ոչ միայն համացանցի իր կայքն է օգտագործում գովազդի համար, այլեւ  որոշ լրատվամիջոցներ: Այսպես, թերթերից մեկը գրել է, որ անցած կիրակի սրճարաններից մեկում տեղի ունեցած ՀԿ-ների հանդիպման ժամանակ երիտասարդները քննարկել են Ռ. Քոչարյանի ճամբարին միանալու հարցը: Հանդիպմանը, ըստ այդ թերթի, մասնակցել են նաեւ «Հզոր ապագա» կուսակցության ներկայացուցիչները:



Սակայն կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը կտրականապես հերքեց, որ այդպիսի հանդիպում է եղել: «Չգիտեմ ում էր ձեռնտու նման ստահոդ լուրերը տարածելը, բայց կոնկրետ մեր թիմից ոչ մեկը նման հանդիպման չի մասնակցել: Ու հետո՝ մենք բանակցելու ենք միայն կուսակցության գրանցվելուց հետո»,- ասաց Ա. Կիրակոսյանը:



Նշենք, որ, ըստ նույն թերթի, հանդիպմանը ներկա են եղել «Ազգային նոր պահպանողական շարժում» ՀԿ անդամները: Մեր տվյալներով, կազմակերպության ղեկավար Էդգար Հելհելյանը տարբեր ոլորտներում բախտը փորձելուց ու ձախողվելուց հետո մտադիր է սատարել Ռ. Քոչարյանին: