ԲՀԿ-ն կոալիցիայից դո՞ւրս է գալիս

ԲՀԿ-ն կոալիցիայից դո՞ւրս է գալիս
Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ակտիվորեն պատրաստվում է առաջիկա աշնանը եւ ծրագրում է կառավարող կոալիցիայից դուրս գալ: Ըստ նախնական ծրագրի, ԲՀԿ-ն պետք է կոալիցիայից դուրս գա այն ժամանակ, երբ հնարավորինս հզոր լինի, եւ փոքր լինեն իր այդ քայլին հակազդելու ու ԲՀԿ-ին վնասելու հնարավորությունները:



Այս ծրագիրն իրականացնելու համար Ծառուկյանն արդեն սկսել է քաղաքական հանդիպումներ ունենալ տարբեր ազդեցիկ անձանց եւ ուժերի հետ: Նա փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել այդ անձանց հետ, որ եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ բախման գնա, նրանք կպահպանեն չեզոքություն եւ անգամ կաջակցեն իրեն:



Մեր տեղեկություններով, հանդիպումներ լինելու են ոչ միայն քաղաքական դեմքերի, այլեւ օլիգարխների, քրեական եւ գողական աշխարհի հեղինակությունների հետ: