Կոնգրեսի անդամները մարզային այցելություններ են կատարում

Կոնգրեսի անդամները մարզային այցելություններ են կատարում
Նախօրեին ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանը կուսակցության գրասենյակի դատարկությունը մեր թղթակցին բացատրել էր նրանով, որ իրենք մարզային այցելություններ են կատարում, հանդիպում բնակչության հետ, նախապատրաստում հունիսի 30-ի հանրահավաքին:



Երեկ մենք տեղեկացանք, որ Հայ ազգային կոնգրեսի անդամներ, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանն ու ՀՀՇ անդամ Քոչար Դավթյանը մեկնել են Սյունիք:



Եղեգնաձորում եւ Վայքում իրենց թիմակիցների հետ փոքրիկ հանդիպումներ ունենալուց հետո նրանք գիշերել են Սյունիքի Ճակատեն գյուղում: Այդ գյուղում, մինչեւ ՀԱԿ ներկայացուցիչների մեկնելը, ասում են, ոստիկանները հերթապահություն էին սահմանել:



Կապանի նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպելուց հետո նրանք վերադարձել են մայրաքաղաք: