Երկաթուղային տեսուչի նոր հաստիք

Երկաթուղային տեսուչի նոր հաստիք
ՀՀ տրանսպորտի տեսչության Լոռու մարզի տարածքային բաժնում նոր հաստիք են բացել՝ երկաթուղային տեսուչ:  Սկզբում, ինչպես պահանջում է օրենքը, Քաղծառայության խորհուրդը ռեզերվից նոր կադր է պահանջել՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար, մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելը, սակայն կարճ ժամանակ անց փոշմանել են:



Մեր տեղեկություններով՝  փոշմանելու պատճառն այն է, որ այդ պաշտոնը «բրոնյա» արված է եղել, եւ մոտ 2 ամիս առաջ բաժնի պետի պաշտոնում նշանակել են «անկախ» պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եղբորը՝ Սամվել Մատինյանին:



Չնայած մրցույթը  նախատեսված է օգոստոսի 25-ին, սակայն Մատինյանի հարցը  բարձր մակարդակով լուծված է, ասում են՝ Արթուր Բաղդասարյանի մակարդակով: