ԵՊՀ-ում ռեկտորի ընտրություններ են

ԵՊՀ-ում ռեկտորի ընտրություններ են
Այսօր Երեւանի պետական համալսարանում տեղի են ունենում ռեկտորի ընտրություններ: Նիստն այս պահին ընթանում է փակ կարգով, եւ լրագրողներին արգելել են ներս մտնել: Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը, ներկա պահին ԵՊՀ-ում է գտնվում նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:



Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուն Արամ Սիմոնյանն է:



Նրանից բազմաթիվ դժգոհություններ կան, եւ, ըստ մեզ հասած լուրերի՝ դժգոհ է անգամ ՀՀ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանը, ով մինչ վերջերս համարվում էր ռեկտորի թեկնածու:



Այս նշանակման դեմ պայքարողների թվում էր նաեւ ԵՊՀ նախկին պրոռեկտոր, սպորտի եւ երիտասարդության  փոխնախարար Արսեն Քարամյանը, ով երեկ այցելել է համալսարան, հանդիպել է դեկաններին, ուսխորհրդի նախագահին, ապա Արամ Սիմոնյանի հետ դիտել են ԵՊՀ մշակույթի կենտրոնի բեմադրած Դումբաձեի «Կարոտ» պիեսը:



Ներկայացումից հետո Քարամյանն ու Սիմոնյանը միմյանցից բաժանվել են շատ ջերմ, ինչը զարմացրել է շատերին: Չնայած ԵՊՀ խորհրդի որոշ անդամներ որոշել են դեմ քվեարկել Սիմոնյանին, սակայն, ըստ ամենայնի, ընտրությունները կանցնեն սահուն: