Ծեծկռտուք այգում

Ծեծկռտուք այգում
Շաբաթ երեկոյան Երեւանի  Անգլիական այգում արտառոց միջադեպ  է գրանցվել. երկու երիտասարդ տղաներ աղջկա են ծեծել: Դեպքն այնքան անսպասելի ու զարմանալի է եղել, որ այգում գտնվողները սկզբում չեն միջամտել, իսկ րոպեներ անց, երբ փորձել են աղջկան զերծ պահել տղաների հարվածներից, ավելի շատ են զարմացել:



Երիտասարդ նորմալ արտաքինով աղջիկը ոչ մի կերպ չի հանդարտվել, հարվածել է տղաներին եւ նրանցից պակաս չի հայհոյում: Ոստիկաններ այգում չեն եղել, որպեսզի հանդարտեցնեն ծեծկռտուքի մասնակիցներին:



Որոշ ժամանակ անց նրանք այգուց հեռացել են «բազարը» տեղափոխելով այլ տեղ: