Ինչի՞ց են կուտակվում գումարները

Ինչի՞ց են կուտակվում գումարները
Երեւանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանն իրական բիզնես մտածողության կրող է՝ նա փորձում է ամեն ինչ դարձնել եկամտաբեր եւ փող սարքել այնտեղ, որտեղ դա դժվար է: Մինչ օրս սոցիալական տրանսպորտի համարում ունեցող մետրոպոլիտենի ուղեվարձը հուլիսի 1-ից դառնում է 100 դրամ: Նրա հրահանգով է, որ վերջին ամիսներին դատարանները հեղեղված են բոլոր պետական գանձումների պարտքերը կորզելուն ուղղված հայցադիմումներով, եւ բավական խոշոր գումարներ են մտել Երեւանի գանձարան: Այնպես որ, մայրաքաղաքում աչք զարնող բարեկարգումն ու ծառատունկը հենց այս գումարներից են կատարվում, այլ ոչ թե հմուտ վարչարարության շնորհիվ: