ՊՆ-ն կատարե՞լ է իր պարտավորությունները

ՊՆ-ն կատարե՞լ է իր պարտավորությունները
Պաշտպանության նախարարությունը քանիցս արձագանքել է մամուլում տարածվող այն տեղեկություններին, թե իբր նախարարությունն Ազատան գյուղի բնակիչներին կարտոֆիլի դիմաց վճարում չի կատարել: Խնդրի վերաբերյալ Ազատան գյուղի բնակիչները եւս գրավոր դիմել են պաշտպանության նախարարությանը: 2011թ. մարտի 4-ին նախարարության կողմից հիմնավոր եւ սպառիչ գրավոր պատասխան է տրվել Ազատանի գյուղապետին: Զարմանալի է, որ այդ պարզաբանումներից հետո գյուղապետն իր ղեկավարած համայնքի բնակիչների շահերը պաշտպանելու համար ոչ թե դիմել է դատական մարմիններին, այլ նախընտրում է լրատվամիջոցներով պարզապես հարցին հանրային հնչեղություն հաղորդել:



Տեղեկացնում եմ, որ պաշտպանության նախարարությունը լիովին կատարել է իր ֆինանսական պարտավորություններն իր հետ պայմանագրային պարտավորությունների մեջ գտնվող բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք 2007թվականին մրցութային կարգով կարտոֆիլ են մատակարարել նախարարությանը:



Եթե որեւէ մատակարար չի կատարել որեւէ գյուղացու նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները, ապա տուժած կողմը կարող է դատական ճանապարհով պաշտպանել իր իրավունքները եւ վերականգնել պատճառված վնասը:



ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյան