Գոհար Քյալյանը` Հ2-ի տնօրեն

Գոհար Քյալյանը` Հ2-ի տնօրեն
Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնին հրաժեշտ տված Գոհար Քյալյանն այնքան վիրավորված էր, որ չհամաձայնեց մնալ բուհում որեւէ այլ կարգավիճակում՝ անգամ որպես ամբիոնի վարիչ: Մեզ հասած տեղեկություններով, նա սեպտեմբերից ստանձնելու է Հ2 հեռուստաընկերության տնօրենի պաշտոնը:



Հիշեցնենք, որ հեռուստաընկերությունը պատկանում է նրա ամուսնուն՝ Սամվել Մայրապետյանին: Հեռուստաընկերությունում ոմանք վախով են սպասում նրա գալուստին՝ տեղյակ են նրա համբավի մասին, ոմանք էլ հույսեր են կապում, որ նա, որպես լավ կազմակերպիչ, շատ բան կարգի կբերի: