Դոլարի վնասը՝ 450 հազար դրամ

Դոլարի վնասը՝  450 հազար դրամ
Սիսիանի տարածաշրջանի բնակիչ 76-ամյա Դոլար Գրիգորյանի 45 մայր ոչխարներից 7-ին ուրբաթ լուսադեմին վնասել է գայլը:  Դեռ պարզ չէ՝  արոտում գտնվող ոչխարների մեջ վնասվածներ կա՞ն, թե՞ ոչ: «Ափսոսում էի գառ մորթեմ-ուտեմ, ասում էի՝ թող շատանան: Ծախում ենք՝ հողի հարկ ենք տալիս, խոտ ենք առնում»,-ափսոսանքով ասում էր նա: Դ. Գրիգորյանը վարկ էր վերցրել եւ անասուններ գնել, ստացված եկամտով թոռան համար բնակարան էին ուզում գնել: Պապիկի հաշվարկներով՝ վնասը կազմում է 450 հազար դրամ: