Կաշառք՝ շինաշխատանքների խախտումները չարձանագրելու համար

Կաշառք՝ շինաշխատանքների խախտումները չարձանագրելու համար
Վերջին շրջանում Անվտանգության ծառայությունը հետեւողականորեն աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վրա: Կոռուպցիայի դեմ պայքարը սկսել են այն վարչություններից, որտեղ ավանդաբար կաշառք է պտտվում: Քրեական մի շարք գործեր կան հարուցված ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության մի խումբ աշխատակիցների նկատմամբ, իսկ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության երկրորդ բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Դավթյանը:



Վերջինս մի երեւանցուց փորձել է ստանալ 150 հազար դրամ կաշառք՝ շինաշխատանքների խախտումները չարձանագրելու համար: Ի դեպ, մեր տեղեկություններով, ճարտարապետության վարչության աշխատակիցներից մեկը ոչ միայն խոստովանել է մեղքը, այլեւ պատրաստակամորեն «երգում է»՝ պատմելով վերջին տարիներին իր եւ վարչության կատարած բոլոր ապօրինությունների եւ աշխատած փողերի մասին: