Մահացել է սրտի կաթվածից

Մահացել է սրտի կաթվածից
Հունիսի 22-ին անսպասելի սրտի կաթվածից մահացել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վոլոդյա Ղազարյանը: Դատական համակարգի շատ աշխատակիցներ ցավակցել են եւ մասնակցել 1996-ից դատավոր աշխատող Ղազարյանի սգո արարողություններին:



Եվ բոլորն արձանագրել են, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեծ ծաղկեպսակ է ուղարկել, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ոչ ծաղկեպսակ է ուղարկել, ոչ էլ անձամբ է այցելել Սպիտակ, որտեղ հուղարկավորել են դատավորին: Ավելին՝ դատավորի մահվան հաջորդ օրն իսկ դատական համակարգի «www.court.am» կայքից անմիջապես հանվել են դատավոր Ղազարյանի տվյալները: