«Արծիվներն» ընդլայնվում են

«Արծիվներն» ընդլայնվում են
«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության մասնաճյուղ-գրասենյակների թիվը հասել է 77-ի: Անցած շաբաթ կազմակերպության ներկայացուցիչները եղել են  Շիրակի, Լոռու եւ Արարատի մարզերում, որտեղ պաշտոնապես բացվել են 15 մասնաճյուղի գրասենյակները: Բնակիչների հետ հանդիպումներում խոսվել է «Հայոց արծիվների» քաղաքականության, գաղափարախոսության մասին:



Կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության  փոխնախարար Խաչիկ Ասրյանը կրկին խոսել է այն մասին, որ պիտի զորավիգ լինեն «հայոց նախագահին եւ ազգային բանակին»: «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալներ,  թանկարժեք նվերներ, ինչպես նաեւ շնորհակալագրեր են ստացել ակտիվ «արծիվներն» ու կազմակերպության զարգացման գործում ավանդ ունեցողները:



Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը մասնաճյուղ-գրասենյակներ ունի 16 քաղաքային եւ 61 գյուղական համայնքներում: Անդամների թիվն արդեն հասնում է 25 հազարի: