Մեղավորը կինն է

Մեղավորը կինն է
Ըստ  ոստիկանության պաշտոնական կայքի՝ Սիսիանում ձերբակալվել  է 51-ամյա Վարդան Ղ.-ն, ով մեղադրվում է Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված Վաղինակ Հ.-ին պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի  հետնամասը պայթեցնելու մեջ: Ձերբակալվածի  բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 43 փամփուշտ, 10 սմ երկարությամբ  բիքֆորդյան 12 քուղ, 4 հատ պայթյունի ճայթիչ եւ հրավառության  հրթիռ` մետաղե արձակիչով:



Մեր տեղեկություններով՝ մեքենայի տերը Սիսիանի փրկարար ծառայության հրդեհային տեսչության պետն է: Այս պարագայում հանցագործության պատճառը դասական է՝ պետք է «փնտրել կնոջը»: Վարդան Ղ.-ն տղամարդկային հաշվեհարդարի է գնացել խանդի հողի վրա: Իսկ հանցագործության «առիթը» վերջինիս կինն է: