Տարոնը չի ուզում

Տարոնը չի ուզում
Օրեր առաջ անդրադարձել էինք թիվ 76 երթուղուն, որը,  Երեւանի քաղաքապետի որոշմամբ, մայիսի 20-ից պետք է զրկվեր ուղեւորատար սպասարկման արտոնագրից:  Սակայն երթուղին սպասարկող «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է քաղաքապետի որոշումը, այդ իսկ պատճառով մրցույթը ժամանակավորապես կասեցվել է:



Նաեւ նշել էինք, որ ՍՊԸ-ի տնօրեն Էդվարդ Գեւորգյանից տեղեկացանք, որ, շրջանառվող լուրերի համաձայն, երթուղուն ցանկանում են տիրանալ «Երեւանտրանսի» տնօրեն Միսակ Համբարձումյանն ու Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մ. Համբարձումյանը մեզ հետ հեռախոսազրույցում հերքեց դա, իսկ փոխքաղաքապետի հետ չհաջողվեց կապ հաստատել:



Մեր նախորդ հրապարակումից հետո Գեւորգյանը եկել էր խմբագրություն եւ ասում էր, որ ինքը նման բան չի ասել: Հավանաբար, գծատերը դեռ հույս ունի, որ քաղաքապետարանի հետ կհաջողվի լեզու գտնել եւ կրկին արտոնագիր ստանալ: