Ա. Արտակը` Հ. Արտակով

Ա. Արտակը` Հ. Արտակով
«Հայլուրի» աշխատակից Արտակ Ալեքսանյանը Հանրային հեռուստաընկերությունից տեղափոխվում է «Արմնյուզ»: Նրան առաջարկել են ղեկավարել լրատվական բաժինը: Չնայած Ալեքսանյանը հայտարարել է, որ հակասություն չկա Հ1-ի, իր ու «Հայլուրի» միջեւ, բայց, մեր տեղեկություններով, Հ1-ի ղեկավարությանը դուր չեն եկել Արտակի ձեռագիրը եւ բարձրացրած հարցերը:



Արտակ Ալեքսանյանի հետ  Հ1-ից «Արմնյուզ» են տեղափոխվելու 3-4 լրագրող: Նրանց մեջ իր կինը՝ Գոհար Մանուկյանը: Առայժմ չեն նշվում մյուսների անունները, քանի որ առաջարկ ստացողները դեռ մտածում են:



Սա միակ փոփոխությունը չի լինելու Հ1-ում: ԱԺ ընտրություններից առաջ ուժեղացվելու է «Հայլուրի» կազմը: Թերեւս Արտակ Ալեքսանյանին, որպես «Հայլուրի դեմք», կփոխարինի Արտակ Հերիքյանը: