Օձ է հայտնաբերվել

Օձ է հայտնաբերվել
5-ամյա Վազգենը մի քանի օր առաջ հոր եւ կրտսեր քրոջ հետ գետափ էր գնացել։ Փոքրիկները վազվզել են գետափին, ծաղիկներ փնջել ուխաղացել վերջին շաբաթներին պարբերաբար տեղացող անձրեւներից դեռեւս պղտոր գետի ջրերի հետ ու մի լավ հանգստացել։



Տուն վերադառնալիս քաղաքին մոտ գտնվող ավանի ճանապարհին հայրը նկատել է, որ իրենից 15-20 մետր առաջ գտնվող որդուց հազիվ մեկ մետրհեռավորությամբ օձ է մեկնված։ Փոքրիկին անմիջապես հրամայել է հետ դառնալ։ Հայրիկ, նայի՛ր, տես ինչքան ճանճեր կան,- ուրախ հայտնելէ որդին։ Բարեբախտաբար օձը կենդանի չի եղել՝ մի քանի ժամ առաջ սպանված-ընկած է եղել ճանապարհին՝ վրան արդեն ճանճերհավաքված...



Հայրը որդուն բացատրել է, որ վտանգավորը ճանճերը չեն, այլ գետնին մեկնված այդ կենդանին, որին «օձ» են անվանում։ Փոքրիկին բացատրելէ նաեւ, թե որքան վտանգավոր է օձը, որից միշտ պիտի հեռու մնալ, ճանապարհին հանդիպելիս հանկարծ ոտքով չտրորել...



Հունիսի 27-ին 5-ամյա Վազգենը կրտսեր քրոջ եւ հոր հետ կեսօրին զբոսնելու է դուրս գալիս։ Հայրը դեռ 4-րդ հարկում է լինում, բայցփոքրիկներն արդեն, սովորության համաձայն, 2-3 հարկ առաջ են լինում նրանից։ Առաջին հարկ հասած որդին կանչում է. «Հայրիկ, նայի՛ր, օձ է»։



Հայրը կարծում է, թե փոքրիկը կատակում է։ Առանց լրջություն տալու որդու խոսքերին, աստիճաններով իջնում է ու... 1-ին եւ 2-րդ հարկիմիջեւ, աստիճանների վրա, երեխաներից երկու մետր հեռավորությամբ մոտ 1,2 կամ 1,3 մետր երկարությամբ գյուրզա օձ է պառկած լինում։



Մինչ արտակարգ իրավիճակների ծառայություն են զանգում, սողունը թաքնվում է շքամուտքում գտնվող ցեմենտբետոնե երկու հսկապանելների տակ։ Արտակարգ իրավիճակների ծառայության երիտասարդ մասնագետները կեսժամյա պայքարից հետո ծանր պանելներիտակից մի կերպ հանում են ու ոչնչացնում վտանգավոր սողունին։



Սա երեւի թե առաջին դեպքն է, որ Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում (Բաղրամյան 1) օձ է հայտնաբերվում։