Կոնսերվատորիայի ռեկտորի լիազորությունները դադարեցվել են

Կոնսերվատորիայի ռեկտորի լիազորությունները դադարեցվել են
Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները: Հիմք է ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետն ասաց, որ պաշտոնավարման ժամկետի եւ տարիքային սահմանափակման մասին խոսելն ավելորդ է: Թեեւ, մեր տեղեկություններով, Սարաջյանի 65 տարին արդեն լրացել է: Ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը: