Գրածը հաստատվեց

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Գրածը հաստատվեց
Հունիսի 22-ի համարում մենք անդրադարձել էինք «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի՝ լուրերի թողարկումից մեկուսացմանը եւ գրել էինք, որ նա պատրաստվում է սեփական ինտերնետ կայք ստեղծել: Այդ լուրից նա բորբոքվել էր եւ «Ֆեյսբուքով», լրատվական կայքերով հերքում տարածել: Սակայն երեկ արդեն մեր գրածը հաստատվեց:



Պետրոս Ղազարյանի կայքի՝ «էլեկտրոնային ամսագրի» (ejournal.am հասցեով) առաջնորդողում գրված է, որ 15 փորձագետներ՝ լրագրողներ, գրողներ, քաղաքական գործիչներ, վերլուծություններ են անելու: Նրանց մեջ են Վիոլետ Գրիգորյանը, Ստեփան Սաֆարյանը, Սուրեն Սուրենյանցը, Վահան Արծրունին, Մարինե Պետրոսյանը, Տիգրան Հակոբյանը եւ իհարկե ինքը՝ Պետրոս Ղազարյանը:



Կարծում ենք՝ Պ. Ղազարյանը չի հերքի այս տեղեկությունը, այլ կուրախանա անվճար գովազդի համար: