Վարորդը հրաժարվել է բացել բեռնախցիկը

Վարորդը հրաժարվել է բացել բեռնախցիկը
Հունիսի 28-ին, ժամը 20:00-ին, Կապան քաղաքի երկաթուղայինների 5-րդ նրբանցքում այրվել է բեռնատար մեքենա, որը պատկանել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Այոբ Գալիբի Բախշխայողի Մահաբութին: Հրդեհը տարածվել էր մեքենայի հետեւի անիվներից։ Դեպքի վայր մեկնած երկու մարտական հաշվարկները տեղում իրականացրել են հրդեհի մարման աշխատանքներ:



Հրդեհն ամբողջովին մարվել է ահազանգից մոտ 2 ժամ անց։ Մեքենայի վարորդը հրաժարվել է բացել կնքված բեռնախցիկը: Այս իսկ պատճառով բեռնաթափվել է միայն մեքենայի 15 տոկոսը: Այրվել է մոտ 2 խորանարդ մետր կահույք։ Մեքենայի բեռի հսկողությունն հանձնվել է Կապանի ոստիկաններին: