Վարորդն այրվել է

Վարորդն այրվել է
Այսօր, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կիլոմետրում մեքենա է ընկել ձորը: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարարները՝ մայոր Ղարա-Քեշիշյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Գուգարքի բաժանմունքի քննիչ Հրաչ Մարգարյանը և Լոռու ճանապարհային ոստիկանները՝ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:



Տեղում պարզվել է , որ Վանաձորի «Պրիզ» տաքսի ծառայության Սամանտ մակնիշի 12 ՍՏ 412 պետհամարանիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, մոտ 150 մետր բարձրությունից ընկել է ձորը, ինչի ընթացքում բախվել է էլեկտրալարերին: Մեքենայում եղել է վարորդը՝ Վանաձորի բնակիչ, 1964թ. ծնված Սեյրան Հախոյանը: Վարորդն ամբողջությամբ այրվել է: Այս պահին քննիչի որաշմամբ դատաբժիշկ է հավիրվել, ով պետք է համապատասխան արձանգրություն կատարի:



Դեպքի վար են ժամանել նաև մահացածի հարազատները: Հարազատներից մեկի պատմելով՝ մահացածը մոտ երկու տարի է, ինչ վարում էր մեքենան: