ԳԱԱ-ի նախագահը վերընտրվեց
Երեկ Գիտությունների ազգային ակադեմիան առաջիկա 5 տարիների համար նախագահ էր ընտրում: Ի տարբերություն բուհերի, որտեղ ընթացակարգն ու ժամանակացույցը հստակ են՝ մրցույթ, հայտերի ընդունում, վերջնաժամկետ, ընտրության օր, ապա Ակադեմիայի դեպքում մի փոքր այլ էր, ու նախագահի ընտրության մասին էլ Ակադեմիայի անդամներից շատերն ընդամենը 1-2 օր առաջ էին իմացել:
Բացի այն, որ այստեղ մրցույթ չի հայտարարվում ԳԱԱ-ի նախագահի պաշտոնի համար, թեկնածուները, ըստ կանոնակարգի, կարող են ինչպես ինքնառաջադրվել, այնպես էլ նրանց թեկնածությունը կարող է առաջադրվել ընդհանուր ժողովում: Նախագահի պաշտոնին կարող են հավակնել միայն ակադեմիկոսները եւ Ակադեմիայի թղթակից անդամները, ովքեր էլ ընտրում են նախագահին:
Եվ այսպես. ընդհանուր ժողովի 151 մասնակիցներից 102-ը քվեարկել էին առաջին թեկնածուի՝ Ռադիկ Մարտիրոսյանի օգտին, իսկ երկրորդ թեկնածուի՝ նրա մրցակից, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի օգտին՝ 34 հոգի, 2 թեկնածուին էլ դեմ էին քվեարկել 7 հոգի, իսկ 8 հարցաթերթիկ ճանաչվել էր անվավեր:
Չնայած Լենսեր Աղալովյանն օրեր առաջ իր հարզազրույցներից մեկում նշել էր, որ Ակադեմիայում փոփոխություններն անհրաժեշտ են, բայց պարզվեց՝ քվեարկողներն այլ կարծիքի են՝ նրանք անշարժության կողմնակից են: Անկեղծ ասած՝ եթե նույնիսկ անձի փոփոխություն էլ լինի, Գիտությունների ակադեմիայում հարցը դրանով չի լուծվի: Այստեղ լուրջ եւ արմատական փոփոխությունների կարիք կա: Ի դեպ, 5 տարի առաջ եւս Ռադիկ Մարտիրոսյանի մրցակիցներից մեկը Լենսեր Աղալովյանն էր:

Կարծիքներ