Զեղչեր մի սպասեք

Զեղչեր մի սպասեք
Ավիատոմսերի բարձր գները «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը երեկ բացատրել է նրանով, որ դրանք վաճառվում են փուլային կարգով. սկզբում էժան տոմսերը, ապա՝ ավելի թանկ, իսկ թռիչքի օրվան ավելի մոտ օրերին վաճառվում են թանկ տոմսերը. «25 տոմս վաճառվում է էժան գնով, 30` միջին, 40` բարձր, եւ մնացածը՝ ամենաբարձր գնով: Ամռանն ամենաթանկ տոմսերն են վաճառվում»:



Մյուս ավիաընկերությունների հետ համեմատած՝ իրենց ընկերությունում տոմսերի բարձր գները Բաղդասարովը բացատրեց նրանով, որ էժան տոմսերը սպառվում են շատ արագ, հետո մարդիկ դիմում են մյուս ընկերություններին, եւ թվում է, թե նրանց մոտ ավելի հարմար են գները: Իսկ վերջում Բաղդասարովը նկատեց. «Ամռանը գները թանկանում են, իսկ զեղչեր մի սպասեք»:



Այսինքն՝ «Արմավիայում» գնագոյացման մի մեխանիզմ կա՝ պահանջարկը: Եթե մարդիկ ճարները կտրած տոմս են գնում, ուրեմն կարելի է մոռանալ ծախսերի չափի, խելամտության ու անգամ խղճի մասին եւ գին կրակել: