Դատական իրարանցում

Դատական իրարանցում
Դատական համակարգում 13 դատավորի թափուր հաստիք կա: Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ թափուր հաստիքների պատճառով գործող դատավորները խիստ ծանրաբեռնված են: Մեր տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ Արդարադատության խորհուրդը դիմումներ է ընդունում այն անձանցից, ովքեր ընդգրկված են դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում եւ ուզում են դատավոր աշխատել:



Նրանց մեջ են դատախազ Արմեն Աշրաֆյանի դուստրը՝ Նելլի Աշրաֆյանը, եւ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նոյեմ Հովսեփյանի որդին: Ի դեպ, Նոր Նորքի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԽ որոշումը մեծ ռեզոնանս է առաջացրել դատական համակարգում:



Երեկ այդ խնդրով ակցիա էին անում փաստաբանները: Մեր տեղեկություններով, այս հարցով սկսել են հետաքրքրվել նաեւ օտարերկրյա դեսպանները եւ միջազգային կառույցները, այդ թվում՝ ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը: