Արվամոլության, դրոշների եւ սրերի մասին

Արվամոլության, դրոշների եւ սրերի մասին
ԱՄՆ-ն, ՄԱԿ-ն ու «Հյումըն Րայթս Ուոչը» երբեք չեն զլացել իջնել իրենց բարձունքից ու ներողամտորեն մատնանշել Հայաստանում առկա թերությունները, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Մարդու իրավունքների պահպանության հարցը զարգացած աշխարհի համար եւ սուր է, եւ դրոշ` ըստ հանգամանքների:



Եթե որեւէ երկրի իշխանություն բանավոր մեղադրվում է մարդու իրավունքները զանց առնելու մեջ, ուրեմն նրանից մոտ ապագայում որեւէ բան են պահանջելու: Սա սուրն է, որը երբեք չի զլանում ճոճվել խեղճուկրակ իշխանությունների գլխին: Իսկ իբրեւ դրոշ մարդու իրավունքների պաշտպանության պահանջը միջազգայինները թափահարում են իմիջիայլոց, տողատակերում. եթե ուրիշին նկատողություն եմ անում, ուրեմն ինձ մոտ այս ոլորտում ամեն ինչ կարգին է:



Այնուամենայնիվ, ՄԱԿ-ին կից «Ամնեստի իներնեյշնլը», «Հյումըն Րայթս Ուոչը», Պետդեպարտամենտն ու Եվրախորհուրդը ամեն տարի միանգամայն անաչառ զեկույցներ են ջանասիրաբար թարմացնում: Թեեւ Հայաստանին վերաբերող զեկույցները վերանորոգելիս ստիպված չեն լինում շատ չարչարվել, մի քիչ արտագրության հարց է, քանի որ 2011-ի զեկույցը ջրի կաթիլի պես նման է 10-ի զեկույցին, 10-ինը` 9-ին, ու այսպես շարունակ:



Այնուամենայնիվ, ձեւակերպումների տարբերություններ կան, մարդիկ ճիգ են թափել, գնահատել է պետք: Բայց պահանջները, որ զեկույցները ներկայացվում են Հայաստանին, բացթողումները, որ վերագրվում են, նույնպես ուշադրության են արժանի: Մեծ մասամբ կարդում ես ու սիրով գլուխդ տմբտմբացնում: «Բա իհարկե, անպատժելիություն, հա բա, կանանց ու երեխաների հանդեպ բռնություն, խոսքի ազատությունն էլ չէր խանգարի»:



Եվրոպացիների հետ հիանալի համաձայնության ես գալիս:  Հետո ուշարժան տողեր են լողում աչքիդ առաջ, Եվրախորհրդի զեկույցում ասվում է, որ Հայաստանում «կա խտրականություն ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց հանդեպ»: «Այ քեզ բան, ինչ է, պետք է խրախուսե՞նք դրանց»,- մտածում է ավանդասեր հայ մարդը: Այս մեղադրականն ըմբռնելու համար պետք է համառոտ անդրադարձ կատարել, թե ինչպես է զարգացած աշխարհն ընկալում համասեռականությունը:



Դրսում մարդու ինքնուրույնության աստիճանը շատ բարձր է, եւ ոչ ոքի չի հետաքրքրում, թե հարևանը գլուխը որ պատով է տալիս: Ու համասեռականների հանդեպ հայկական անհանդուրժողությունը եվրոպացին դժվարանում է հասկանալ: Բացի դա, համասեռականությունը՝ Ֆրեյդի շնորհիվ թե պատճառով, այլեւս չի դիտվում իբրեւ արատավոր երեւույթ: Ժամանակին այս օժտված, բայց  մոլորեցնող գիտնականը գրել է, որ համասեռամոլությունը ոչ արատ է, ոչ թերություն, այլ առանձնահատկություն:



Պակաս հանճարեղ, բայց միանգամայն ռեալ դատող Հնդկաստանի առողջապահության նախարարը վերջերս ասել էր, որ համասեռամոլությունը հակաբնական երեւույթ է: Եվ հայտնվել է «Նյու Յորք Թայմսի» առաջին էջի ամենաերեւացող տեղում, հակափաստարկներն էլ «մերկացնում են» հնդիկ այլախոհին իբրեւ մի հետամնաց, անհասկացող անձնավորության: «Նախարարն այս ասել է այնպիսի իրավիճակային համատեքստում, երբ Հնդկաստանի որոշ շրջաններում նոր-նոր սկսում են հարգել համասեռամոլների իրավունքները»,- մեղադրում է պարբերականը:



Աշխարհը, ես ու հնդիկ նախարարը որոշ տարաձայնություններ ունենք, իրար չենք հասկանում, կարծես տարբեր լեզուներով խոսելիս լինենք: Իսկ դրա պատճառը մեկն է`մենք տարբեր բաների մասին ենք խոսում:



 Հայ համասեռամոլներին հալածում են



Համասեռամոլներին գնդակահարելու կարիք չկա: Նրանք մարդիկ են, մեզ նման մարդ արարածներ, միայն թե դժբախտություն ունեն համասեռամոլության խնդիրն ունենալու եւ կարեկցանքի են արժանի: Նրանցից շատերը, հատկապես ազգությամբ հայ անձինք, հոգեբանական հակամարտության մեջ են` մի կողմից ավանդական դաստիարակությունը, մյուս կողմից` մարմնի ու հոգու ցանկությունը:



Արմեն անունով մի հայ արվամոլ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի լրատվամիջոցի պատմել էր, որ երբ մայրն իրեն բռնացրել է իր ընկերը համարվող երիտասարդին համբուրելիս, տնից դուրս է արել, ու ինքն ստիպված է եղել փողոցում ապրել: Հեգնանքների, թաղի տղաների ծեծի ու հայհոյանքների տարափի ներքո այս մարդիկ հոգեբանական ու նյութական աջակցության կարիք ունեն, որովհետեւ աշխատանքը կորցնելը նույնպես նրանց համար շատ հեշտ է:



Հենց այս` տարրական իրավունքներն են փորձում պաշտպանել միջազգայինները: Իրենք` արվամոլներն ու իգամոլներն էլ ակտիվ են, ողջ աշխարհում բողոքի ցույցեր են անում, անգամ Հայաստանում անցյալ տարի ցույց են արել, այս տարի էլ շուտով պատրաստվում են նոր ակցիայի, ինչպես հաղորդում է Հայաստանի արվամոլների ու իգամոլների ասոցիացիան:



Կան նաեւ այնպիսիները, որոնց խեղճ չես կոչի. ֆրանսահայ երկու արվամոլ գաղտնի իրենք իրենց պսակել են Էջմիածնի եկեղեցում` մատանիներ են փոխանակել ու համբուրվել են այն բանից հետո, երբ թե հայ, թե ֆրանսիացի քահանաները մերժել են օգնել նրանց «ամուսնացնելու» հարցում: 



Ի՞նչ է ի վերջո համասեռամոլությունը



Ժամանակակից գիտությունը, ինչպես մարդուն վերաբերող շատ այլ հարցերում, բանալի չունի ու միաձայն եզրակացության չի հանգել, թե ի վերջո ինչ է համասեռամոլությունը` հիվանդությո՞ւն, քանի որ ուղեկցվում է հորմոնային խանգարումներով, պարզապես առանձնահատկությո՞ւն, ինչպես պնդում է Ֆրեյդը, թե՞ մեղք, ինչպես հայտնում է Աստվածաշունչը: Մարդիկ սա երբեք չեն էլ հասկանա:



Մի գեղեցիկ համեմատություն հիշեցի մարդու եւ Աստծո վերաբերյալ. մարդը նման է սարքի, իսկ Աստված` այն ստեղծող վարպետին, իհարկե սարքն ինքը չի կարող իրենից այնքան լավ գլուխ հանել, ինչպես իրեն արարող վարպետը, եւ փակուղում հայտնվելիս պետք է դիմել Վարպետին: Իսկ Վարպետը համասեռամոլությունը մեղք է համարում, «քանի որ մարդիկ, Արարչի փոխարեն արարվածները պաշտեցին եւ պաշտամունք մատուցեցին անշունչ առարկաներին, Աստված թույլ տվեց, որ մոլորվեն ու հակաբնական ախորժակներով միմյանց ցանկանան»:



Համասեռամոլությունը նույն կատեգորիային է պատկանում, ինչ նախանձը, չարությունը, գողությունն ու սպանությունը: Սակայն՝ «Աստված ատում է մեղքը, բայց սիրում է մեղավորին»: Սա է բանալին: Խուսափելով համասեռամոլության տարածումից` պետք է հնարավորինս կարեկցել ու օգնել համասեռամոլին, որովհետեւ նրա իշխանության ներքո չէ իր ինչ լինելը, ու իր ընտրությամբ չէ, որ այդպիսին է: Ինչպես նախանձ մարդն ինքը չի ընտրում՝ նախանձ լինել, թե ոչ, այնպես էլ համասեռամոլը մեղավոր չէ, որ այդպիսին է:



Խնդրին նայենք այլ տեսանկյունով. աշխարհը, որը, փաստորեն, առայսօր չգիտի, թե ինչ է համասեռամոլությունը, բայց գիտի, որ  չարիք է բերում մարդկությանը, խրախուսում է այն: ՁԻԱՀ-ի ծագման պատճառը հենց միեւնույն սեռի միջեւ սեռական հարաբերություններն են: Հնդկաստանում, որտեղ համասեռամոլները խիստ շատ են` 2.5 միլիոն մարդ, ՁԻԱՀ-ով վարակվածների 87 տոկոսը համասեռամոլներ են:



Սա հենց խոսում է այս երեւույթի հակաբնականության մասին, էլ չասած, որ մարդը երկու տարբեր սեռով է ստեղծվել, եւ սերունդը շարունակել էլ հնարավոր է միայն երկու սեռի հարաբերության շնորհիվ: Եվ այսպես, քաջատեղյակ լինելով  համասեռամոլության վնասներին, մեկը մյուսի ետեւից որոշ երկրներ ու ամերիկյան նահանգներ օրինականացնում են համասեռամոլների ամուսնությունը: Վնասակար երեւույթի օրինականացումը նոր բան չէ, մի օրինակ էլ, ասենք,  մարիխուանայի օրինական գործածությունն է Նիդեռլանդներում: «Լիբերալ» այս իշխանությունները, առաջին հայացքից մարդու իրավունքներով առաջնորդվելով, հաշվի չեն առնում ողջ մարդկության բարօրությունը:



Չէ որ տվյալ դեպքում անհատի իրավունքները հակասում են մարդկության առողջապահությանը, երիտասարդ սերնդի հոգեբանությանը, որը, ինչպես օրինական թմրադեղը, այնպես էլ համասեռամոլությունը ընկալելու է իբրեւ թույլատրելի բան ու առաջին իսկ հնարավորության դեպքում կփորձարկի:



Աստղիկ Սարգսյան