Հումանիզմ

Հումանիզմ
Հունիսի 23-ին Էջմիածնում ծեծի ենթարկված 21-ամյա Վարդան Սախկալյանն արդեն լավ է զգում իրեն: Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, ծեծողները գեներալ Մանվել Գրիգորյանի կրտսեր որդու ընկերներն են եղել: Սակայն գեներալի մերձավորները մինչ օրս հերքում են, որ կապ ունեն այդ միջադեպի հետ:



Ոստիկանության տվյալներով՝ հանցագործությունը կատարել են 24-ամյա Մանուկ Պ.-ն եւ 31-ամյա Արայիկ Յ.-ն: Նախաքննությունը դեռ ընթանում է:



Սակայն, մեր տեղեկություններով, Վարդանն ու նրա հարազատները չեն ուզում ցուցմունք տալ այդ տղաների դեմ՝ գտնելով, որ իրականում երիտասարդները մեղավոր չեն, նրանք պարզապես գործիք են եղել: Թեեւ չի բացառվում, որ տուժող կողմն ու մեղավորները համաձայնության են եկել:



Հիշեցնենք, որ ծեծկռտուքը եղել էր Էջմիածնի հանրակացարանում, որը նորոգվում է Վարդանի հոր՝ Էդիկ Սախկալյանի ներդրած գումարներով: