Բացահայտումնե՞ր են սպասվում

Բացահայտումնե՞ր են սպասվում
Երկուշաբթի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Արաբկիրում անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով դատական նիստը: Որոշ տեղեկություններով` այս նիստում ուշագրավ բացահայտումներ են լինելու:



Սա այն գործն է, որի քննության ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալներն ու ապացույցները խեղաթյուրելու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին ազատեցին պաշտոնից եւ կալանավորեցին:



Նշենք, որ այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ Արաբկիրի ՀՀԿ տարածքային ղեկավար Հովհաննես Շահինյանի քրոջ որդին, ով սկզբում ընդունել էր իր մեղքը, հետո հրաժարվել:



Այս գործի հետ են կապվում նաեւ Հովիկ Շահինյանի, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովի անունները: