Առաջին կուրս չի լինելու

Առաջին կուրս չի լինելու
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի 5 դիմորդներից 4-ին չի հաջողվել հաղթահարել միասնական քննությունների շեմը: Հինգերորդ դիմորդն էլ պետք է մասնակցի երկրորդ փուլին, եւ դեռ հայտնի չէ` կանցնի, թե ոչ։ Սա նշանակում է, որ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում առաջին կուրս չի լինելու: Նախկինում այստեղ դիմորդների մեծ հոսք կար, եւ նույնիսկ մրցույթ էր: Նշենք, որ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը մարզկենտրոնում գործող միակ պետական բուհն է: