Ինքնահրկիզման փորձը խախտվեց

Անձնագիր չունենալու պատճառով հողամասը ձեւակերպել է դուստրերից մեկի՝ Արեւիկ Ասրյանի անունով, ով հիմա որոշել է մորից խլել հողամասը, չնայած արդեն բավական եկար տարիներ Հայաստանում չի բնակվում: Դատական պրոցեսը շարունակվում է արդեն մի քանի տարի: Տիկին Մարուսյան համոզված է, որ դրանք ընթանում են ակնհայտ խախտումներով, եւ բազմիցս հանդիպում է խնդրել Արդարադատության խորհրդի եւ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից՝ ցույց տալու համար, որ իր գործի շրջանակներում բազմաթիվ խախտումներ ու անօրինական գործողություններ են եղել դատավորների կողմից, սակայն Մկրտումյանը չի ընդունել տիկին Մարուսյային, անգամ վերջինիս գրավոր դիմումներին չի պատասխանել:
Եվ առաջին, եւ երկրորդ ինքնահրկիզման փորձից առաջ տիկինը նամակ էր գրել ԱԱԾ տնօրենին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ նշելով, որ արդեն 4 տարի է, ինչ իրեն անիմաստ քարշ են տալիս դատարաններով, եւ «կաշառակեր դատավորներն են իրեն հասցրել ինքնասպանության», ու եթե արդարադատություն չլինի՝ կդիմի ինքնահրկիզման, սակայն նրանց կողմից էլ որեւէ արձագանք չի եղել:
Երեկ, երբ տիկին Մարուսյան կրկին հանդիպում պահանջեց Մկրտումյանից, դատարանից պատճառաբանեցին, թե նա քաղաքում չէ: Միայն դեպարտամենտի երկու աշխատակից լսեցին տիկնոջ բողոքը եւ համոզեցին հետ կանգնել ծայրահեղ քայլից՝ ձեռքից վերցնելով բենզինի շիշն ու լուցկին: Տիկինը համաձայնեց մի փոքր էլ սպասել «արդարադատությանը»՝ խոստանալով հակառակ դեպքում իրականացնել իր մտածածը:
Կարծիքներ