Արամը Լեւոնին սիրում է, Լեւոնը Արամին՝ ոչ
«Ես ղեկավարում եմ համալսարանը, պարոն Սարգսյանն ամբիոնի վարիչ է, եւ, որպես ամբիոնի վարիչ, բնականաբար, նա այն կարգուկանոնին է ենթարկվում, որին ենթարկվում են բոլոր համալսարանականները: Ես ընդհանրապես ավելորդ եմ համարում նման հարցադրումը, որովհետեւ նախ՝ Լեւոն Սարգսյանը բավականին հայտնի մասնագետ է, եւ դրանում կարող եք համոզվել, եթե ծանոթանաք նրա աշխատանքներին: Երկրորդ՝ Լեւոն Սարգսյանը համալսարանում, որպես անձնավորություն, իրեն պահում է շատ համեստ, շատ գործնական, եւ մեր հանդիպումները, որ սովորաբար լինում են աստվածաբանության ֆակուլտետում, միայն գործնական բնույթի են եւ վերաբերում են միայն աստվածաբանության ֆակուլտետի խնդիրներին: Որեւէ այլ տիպի հարաբերություններ` ղեկավարվելու, կառավարվելու եւ այլն, հավատացնում եմ, որ գոյություն չունի եւ չի կարող ունենալ»:
Սակայն ինքը՝ Լեւոն Սարգսյանն այսպիսի որակումներ չի տալիս Արամ Սիմոնյանին. մեր տեղեկություններով՝ անգամ չի թաքցնում, որ նրան համարում է անհաջող ռեկտոր:
Կարծիքներ