Սիրիր, ճանաչիր ու պահպանիր բնությունը

Սիրիր, ճանաչիր ու պահպանիր բնությունը
Երեկ Վանաձորում տեղի ունեցավ ավանդական Ծաղկի տոն անունը կրող փառատոնը: Ծաղկի տոնը Վանաձորը նշում է 1960 թ-ից: 1988-ի երկրաշարժից հետո, սակայն, տոնը չէր նշվում մինչև 2000-թ-ը: 2000թ-ին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի նախաձեռնությամբ, տոնը վերականգնվել է:

Այս տարի էլ այն իր շուրջն էր համախմբել քաղաքի փոքրիկներին, կրթական օջախների, մշակութային տների սաներին: Շքերթի փոխարեն միջոցառումները տեղափոխվել էին այգիներ:



Միջոցառմանը մասնակցության հրավեր էր ուղարկվել քաղաքի բոլոր ծաղկի սրահներին, բայց այս տարի նրանցից եւ ոչ մեկը չէր մասնակցում: Փոխարենը նախադպրոցական ուսումնական հաստատություններն էին ակտիվացել:



Տոնի կոչն ու խորհուրդն  է` սիրիր, ճանաչիր ու պահպանիր բնությունը:



Քաղաքապետարանը տոնի շրջանակներում մրցույթ էր հայտարարել ծաղկասերների համար, եւ երեկ 10 անվանակարգերում պարգեւների ու նվերների արժանացան լավագույն մասնակիցները: