Սերոբներ էլ չեն լինի

Սերոբներ էլ չեն լինի
Չնայած ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ոստիկանությանը կից հասարակական նոր խորհուրդը կձեւավորվի հունիսին, այնուամենայնիվ այդ հարցը դեռեւս մնում է չլուծված: Երեկ ոստիկանության լրատվականից փորձեցինք պարզել, թե վերջիվերջո երբ է ստեղծվելու այդ խորհուրդը, եւ ովքեր են լինելու նրա անդամները: Մեզ պատասխանեցին՝ «խորհուրդը կձեւավորվի շուտով», իսկ ուշացումը պայմանավորված է զուտ տեխնիկական խնդիրներով:



Հիշեցնենք, որ առաջին խորհուրդը լուծարվեց, երբ բացահայտվեց խորհրդի անդամներից մեկի՝ Սերոբ Տեր-Պողոսյանի իրական դեմքը՝ նրա հանցավոր ցանկություններն անչափահաս տղաների նկատմամբ: Նրան մեղադրանք առաջադրվեց մանկապղծության հոդվածով, իսկ այժմ ընթանում է դատավարությունը:



Բնական է, որ հիմա շատ զգուշորեն կընտրեն խորհրդի անդամներին: