Ջրերն այդպես էլ չեն պարզվում…

Ջրերն այդպես էլ չեն պարզվում…
Մեր ունեցած տեղեկություններով` «Հայջրմուղկոյուղու» պատասխանատուները Սյունիքի մարզկենտրոնում տեղի ունեցող վթարների դեպքում՝ մեղադրում են  նաեւ նախկին պետ Ռաֆայել Ասրյանին: Վերջինս  ժամանակին  թալանել է թանկարժեք սարքավորումներով հագեցած մաքրման կայանը՝ միաժամանակ դուրս գրելով ջրմուղի հաշվեկշռում եղած մեքենաները եւ այլ սարքավորումները:



Հետաքրքիր է այն, որ նախկին տնօրենը այժմ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ  նախագահն է եւ պայքար է սկսել ջրմուղի դեմ: Ժամանակին ջրմուղն էր նրա կատարած յուրացումների եւ խախտումների պատճառով դիմել ոստիկանության Կապանի բաժին:



Բայց ոստիկանությունում ընդունված կարգ է՝ «սվաղել» եւ փակել իրենց պետք եղած գործերը: Ռաֆայել Ասրյանի դեպքում առավել եւս, քանի որ նա ոստիկանության Կապանի բաժնի պետ էլ է աշխատել: Հիմա էլ իբր մտածում է շրջակա միջավայրի պահպանության մասին՝ տարբեր դատական հայցեր է ներկայացնում ընդդեմ «Հայջրմուղկոյուղու»:



Բայց պատճառը նրա մտահոգությունը չի հայրենի քաղաքի նկատմամբ, այլ «գրանտներ» ուտելը:



Գրանտակեր կազմակերպության,  ՀԱԿ-ի անդամ Ռ. Ասրյանի եւ Կապանի դաշնակցական քաղաքապետ Արտուր Աթայանի ցանկությունների մասին «Հրապարակի» առաջիկա համարներից մեկում: