Հաեւանները չեն արտագաղթել

Հաեւանները չեն արտագաղթել
Հուլիսի 20-ին ՀՀ նախագահի մոտ միգրացիոն քաղաքականությանը նվիրված խորհրդակցությունից հետո տված հարցազրույցում տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ, նախկին սոցապահովության նախարար Գագիկ Եգանյանը արտագաղթի փաստը հերքելու նպատակով հայտարարել էր, թե իր հարեւաններից ոչ ոք չի արտագաղթել:



Հայտարարությունը հետաքրքիր արձագանք էր առաջացրել՝ մանավանդ «Ֆեյսբուքում» մարդիկ քննարկում էին, թե ինչպես կարող է պատահել, որ մի առանձին վերցրած շենքից մարդիկ չարտագաղթեն, երբ բոլոր մյուս շենքերում լիքը փակ բնակարաններ կան:



Մենք պարզեցինք, որ Գագիկ Եգանյանն ապրում է Ավետիսյան փողոցում գտնվող փոքրիկ էլիտար շենքում, որտեղից իսկապես մարդիկ չեն արտագաղթել: Սակայն գաղտնիքն այն է, որ այդ շենքի տարբեր հարկեր զբաղեցնում են Եգանյանների գերդաստանի անդամները՝ Գագիկ Եգանյանի եղբայրները եւ այլ հարազատներ, որոնք թերեւս Եգանյանի՝ երկարատեւ ծառայությունների շնորհիվ տաքուկ տեղավորվել են Հայաստանում եւ երկրից գաղթելու պատճառ չունեն: