Ավտովթար «Սատանի կամրջին»

Ավտովթար «Սատանի կամրջին»
Այսօր, ժամը 17:00-ի սահմաններում, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ճանապարհատրանսպորտային պատահարը գրանցվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կմ-ում` «Սատանայի կամուրջ» կոչվող հատվածում, որտեղ միմյանց են բախվել Վազ-2107 եւ Երազ մակնիշի ավտոմեքենաները:



Մեր ունեցած տեղեկություններով` վթարի հետևանքով Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր են տեղափոխվել միանգամից 4 ուղեւոր: Շրջանառվող լուրերի համաձայն` վթարից տուժել է նաեւ մեկ անչափահաս երեխա, որին տեղափոխել են Երեւան: