Զրկել են եւ պատվավոր քաղաքացուց, եւ կուսակցությունից

Ի դեպ, Հակոբ Թովմասյանին պատվավոր քաղաքացու կոչում տրվել է 1999-ին՝ «ընդառաջելով բնակարանային կոմունալ տնտեսության կոլեկտիվի խնդրանքին, Հ. Թովմասյանի աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու, այն քաղաքի երիտասարդությանը որպես օրինակ ծառայեցնելու նպատակով եւ ծննդյան 30-ամյակի առթիվ»:
«30-ամյակիս տվել են, իսկ 40-ամյակիս՝ զրկել»,- կես կատակ, կես լուրջ ասում է Հ. Թովմասյանը: Նա ավագանու որոշումը բողոքարկել էր վարչական դատարան: Վեդու նստավայրում կայացած դատաքննությանը դատավոր Արթուր Պողոսյանն ամբողջությամբ անվավեր է ճանաչել ավագանու որոշումը: Սակայն ավագանին բողոքարկել է վճիռը, եւ վերաքննիչ վարչական դատարանը (նախագահող դատավոր Աշոտ Սարգսյան) մասնակի բավարարել է հայցը:
Մասնավորապես այդ որոշման «1-ին կետն անվավեր ճանաչելու մասով բեկանել ՀՀ վարչական դատարանի 2011 թվականի մարտի 9-ի վճիռը եւ այդ մասով այն փոփոխել»։ Ըստ էության Թովմասյանը զրկվել է իր կոչումից: «Դիմել եմ վճռաբեկ, ես գտնում եմ, որ այդ վճիռն ապօրինի է: Ես համայնքի համար շատ բան եմ արել»,- ասաց Հ. Թովմասյանը:
Վերջինիս հեռացրել են նաեւ ՀՀԿ-ից: Տարածքային կառույցի այդ որոշումը եւս բողոքարկել է ՀՀԿ գործադիր վարչություն:
Կարծիքներ